ԿԱՐԴԵԼԻՊ

Կիրառման ցուցումները համապատասխանում են դրա մեջ մտնող բաղադրիչների ազդեցությանը:

 

Ձկան յուղ – պարունակում է պոլիչհագեցած ճարպաթթուներ , ω- 3 խմբի , որոնք խոչընդոտում են սրտանոթային հիվանդությունների զարգացումը:

Խոլեստերին պոլիչհագեցած ճարպաթթուների առկայության դեպքում առաջացնում է նորմալ եթերներ , որոնք հեշտությամբ տեղափոխվում են արյունատար  անոթների միջոցով: Բացի դրանից ω- 3 խմբի ճարպաթթուները նվազեցնում են ինսուլինառեզիստենտականության   և դիաբետի ռիսկը ։  , ω-3 խմբի ճարպաթթուները անհրաժեշտ են  բջիջների թաղանթների ,միտոքոնդրիալ թելերի , նյարդերի միելինային թաղանթների , շարակցական հյուսվածքի առաջացման համար ։

 

Բուրաչնիկա ձեթ - պարունակում է գամմա -լինոլենաթթու, առանց որի չի ձերբազատվի պրոստագլանդինը՝ օրգանիզմի կարևորագույն գործող պաշտպանական համակարգերից մեկը , կանխելով վաղաժամ ծերացումը, բորբոքային գործընթացները: Ամրացնում է մաշկի պաշտպանիչ պատնեշը, օգնում է պահպանել խոնավությունը, բարձրացնում է առաձգականությունն ու պաշտպանական հատկությունները:

 

Կտավատի ձեթ-դրանք  նվազեցնում են թրոմբոզի, խոլեստերինի հավանականությունը , նվազեցնում են արյան ճնշումը ,օգնում են սրտանոթային հիվանդությունների ժամանակ , բարձրացնում են իմունիտետը, օգնում են նվազեցնել ալերգիկ ռեակցիաները ,առանձնանում են հանգստացնող ազդեցությամբ:

 

Վիտամին E – <<երիտասարդության վիտամին >>, վիտամինների մեջ ամենակարևոր հակաօքսիդանտներից մեկը, որը նպաստում է ցածր խտության խոլեստերինի մակարդակի նվազմանը և  աթերոսկլերոզի կանխարգելմանը: Այն պաշտպանում է սիրտ-անոթային համակարգը, բարելավում է արյան շրջանառությունը, նպաստում է արյան մեջ ինսուլինի նորմալ մակարդակի պահպանմանը, բարերար կերպով գործում է իմունային համակարգի վրա: Ուժեղացնում է Q10 կոֆերմենտի ազդեցությունը  ՝ պաշտպանելով այն օքսիդացումից:

 

Սքվալենը – բնական չհագեցած ածխաջրածին է ,իրականացնում է թթվածնի կապումը և փոխադրումը մեր օրգանիզմի հյուսվածքներին և օրգաններին , հագեցնում է նրանց թթվածնով:

Սքվալենի յուրահատկությունը ջրի հետ քիմիական ռեակցիայի իրականացումն  է և օրգանների հյուսվածքների հագեցումը թթվածնով: Սքվալենը ակտիվացնում է շատ հակաբորբոքային պրոցեսներ,որը նպաստում է խոցերի  և օրգանիզմի հյուվածքների այլ վնասումների բուժմանը : Այն համարվում է թթվածնի աղբյուր, որը կարգավորում է օրգանիզմի հյուսվածքային շնչառության պրոցեսները , առանձնանում է հակամիկրոբային և ֆունգիցիդ հատկություններով: Սկվալենը բարելավում է օրգանիզմի թթվածնով  մատակարարումը ՝ օգնելով թոքերի աշխատանքին, բարձրացնում է իմունային համակարգի ուժերը ՝ դրանով իսկ ապահովելով օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների( ԱՀԿ)  համաձայն կերակրող կանանց անհրաժեշտ է  չհագեցած ճարպաթթուների օրական բալանսավորված ընդունում: Կան տվյալներ որ չհագեցած ածխաջրածինների քանակը հղիության ընթացքում նվազում է , պայմանավորված պտղի կողմից դրանց ակտիվ օգտագործմամբ: Հղի կանանց համար Օմեգա 3, 6, 9-ի անհրաժեշտությունը 25% - ով ավելի բարձր է,քան նույն տարիքի ոչ հղի կանանց համար: Դա պայմանավորված է նրանով, որ մայրը պետք է ապահովի իրեն և երեխային չհագեցած ճարպաթթուներով ։

 

Մեծ Բրիտանիայում 15-ամյա հետազոտության տվյալները վկայում են, որ հավասարակշռված հարաբերակցությամբ օմեգա 3, 6, 9 ստացած մայրերից  ծնված երեխաները ավելի բարձր մտավոր զարգացում են ունեցել:

Այսպիսով հղի և կերակրող կնոջ կողմից Կարդելիպի օգտագործումը ոչ միայն բարելավում է պտղի և նորածնի մտավոր ունակությունը, նաև համարվում է կանացի օրգանիզմի համար   արդյունավետ  պրոֆիլակտիկա, պոլի-, մոնո- չհագեցած ճարպաթթուների անբավարարության դեպքում :

Առաջարկվում է հղի կանանց մարմնի բնականոն գործունեության և պտղի ուղեղի հյուսվածքի պատշաճ ձևավորման համար:

 

 

Պոլիհագեցած ճարպաթթուների լրացուցիչ աղբյուր `օմեգա 3,6,9 և սքվալեն

Խթանում է սիրտանոթային համակարգի նորմալ աշխատանքին

 

Բարելավում է արյան հագեցումը թթվածնով և նրա փոխանցումը սիրտ և ուղեղի հյուսվածք

 

Ամրացնում է սրտամկանը

 

Բարձրացնում է իմունային համակարգի ակտիվությունը

Կարգավորում է լիպիդային փոխանակությունը( ոլեստերինի և տրիգլիցերիդների)

Խոչընդոտում է ճարպի կուտակմանը

 

Բարելավում է էներգիայի փոխանակումը

 

Ներգրավված է ածխաջրերի վերամշակման( ուտիլիզացիայի)  մեջ (ճարպակալման ժամանակ  քաշի  աստիճանաբար նվազեցման համար)

 

Նպաստում է արյան ճնշման կայունացմանը

 

Ամրացնում է անոթների պատերը

 

Ունի հակաօքսիդիչ ազդեցություն

 

Ադապտոգեն է

 

Կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը

 

Բարելավում է նյարդային համակարգի գործառույթը

 

Վահանաձև  գեղձի հետ կապված խնդիրների դեպքում

Բարելավում է աչքի ցանցաթաղանթի արյան մատակարարումը և  դիաբետիկ ռետինոպաթիայի  ժամանակ դրական ազդեցություն ունի

 

Կիրառման եղանակը

1 պատիճից( կապսուլա)  երկու անգամ , ուտելու ընթացքում

 

Ընդունման  տևողությունը:

 

ոչ պակաս, քան 1 ամիս

 

Հակացուցումներ

Կոմպոնենտի նկատմամբ անհատական անտանելիություն ( ԿԱՆ)

Խորհուրդ է  կոնսուլտացիա բժշկի հետ

 

Թողարկման ձևը

Կապսուլաներ 1.711 մգ-ով

 

Կազմությունը

Ակտիվ նյութեր

Ձկան յուղ -Չհագեցած ճարպաթթուներ -1200մգ

Օմեգա 3-էյկոզապենտանաթթու-

Բուրաչնիկ ձեթ-Չհագեցած ճարպաթթուներ

Օմեգա 6- լինոլաթթու                 

Օմեգա 6- գամմա  լինոլաթթու

Մոնոչհագեցած ճարպաթթուներ        -1200մգ

Օմեգա 9 -օլեինաթթու

Կտավատի ձեթ -Պոլիչհագեցած ճարպաթթու, Օմեգա 3 – ալֆա լինոլենաթթու

Օմեգա 6- լինոլաթթու

Մոնոչհագեցած ճարպաթթու

Օմեգա 9- օլեինաթթու -1,5մգ(100%)

 

Թաղանթի բաղադրիչները

- ժելատին, բուսական գլիցերին, ջուր ( ընդհանուր 505մգ)

Պարունակում է :ձկան յուղ ( անչոուսից, մակրելայից և սարդինայից )

Կենսաբանական ակտիվ հավելում

սննդին

Չի համարվում դեղամիջոց

 

Իրականացումը դեղատնային ցանցի և առևտրային ցանցի մասնագիտացված բաժինների միջոցով

 

Պահել երեխաների համար անհասանելի վայրում, սենյակային ջերմաստիճանում

ԿԱՐԴԵԼԻՊ
previous product

ՀԵՊՏՈԼ

previous product
next product

ԳԻՆԿՈՊԱՄ

next product