ԲՈՆՈՄՈՒՑԻԼ

Ապահովում է աղիների կանոնավոր և հեշտ դատարկումը

Մեկ տուփի մեջ սննդային թելերի օրական դոզան 2,185 գ է, որը համապատասխանում է օրական պահանջարկի 11,3% - ին:

Ցուցումներ

  • Փորկապություն և փորկապության ազդանշան;
  • Հղիների փորկապություն, կիրառվում է առաջին եռամսյակից;
  • Անկանոն, չբալանսավորված սնունդ;
  • Նստակյաց ապրելակերպ;
  • Դիարեա,  դիսբակտերիոզով հարուցված;
  • Դիվերտիկուլյոզ;
  • Թութք , անալ ճաքեր;
  • Օրգանիզմի մաքրում;
  • Ավելորդ քաշ;
  • Խոլեստերինի , շաքարի  , բարձր մակարդակ  արյան մեջ։

Ազդեցությունը

Աղիքային պարունակության ծավալի մեծացում և նրա փափկեցում;

Փորկապության և փորկապության նախազգուշացման վերացում;

Նպաստում է հղիության ընթացքում փորկապությունից ազատվելուն, կիրառվում է առաջին  եռամսյակից;

Հաստ աղիքի մոտոր և էվակուատոր ֆունկցիայի խթանում;

Լեղուղիների խթանում;

Մարսողության կարգավորում;

Քաղցի զգացողության նվազեցում;

Արյան մեջ  նվազեցնում է խոլեստերինի և շաքարի մակարդակը։

 

Կիրառումը

Տոպրակով փոշի  օրական 1-4 անգամ ։ Ընդունումից առաջ փոշին խառնել ջրի հետ և առանց սպասելու մինչև լրիվ կլուծվի՝ խմել: Խորհուրդ է տրվում խմել չգազավորված հեղուկով ( 1 բաժակ)

Երկար օգտագործումը չի առաջացնում ընտելացում։

Կողմնակի ազդեցություն

Չի հայտնաբերվել

Հակացուցումներ

Բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն։

Ստամոքս-աղիքային համակարգի սուր բորբոքում։

Թողարկման ձևը

Փոշի տոպրակի մեջ 6,01 մգ

1 տոպրակի կազմությունը՝

Տնային սալորի պտուղներ-1գրամ

Եզան լեզվի սերմեր -5 գրամ

Թուզ – 0,01 գրամ

Պահպանման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի վայրում, սենյակային ջերմաստիճանում

Բոնոմուցիլ

Լավագույն պրեպարատներից մեկը խրոնիկ  փորկապության դեմ, ամենաարդյունավետ բուսական հանգստացնողներից մեկը: Այն նվազեցնում է խմորման և թարախային պրոցեսները աղիքում: Թարմ և  չորացրած սալորը (հատկապես սալորաչիր) ունեն նուրբ լուծողական ազդեցություն, խորհուրդ է տրվում փորկապության և աղիքի ատոնիայի դեպքում:

Սալորաչիրը բարելավում է աթերոսկլերոզով հիվանդների վիճակը, դուրս է բերում խոլեստերինը օրգանիզմից

Սալորաչիրը խորհուրդ է տրվում երիկամների հիվանդության և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ

Պտուղների մեջ պարունակվող կալիումի միացությունները միզամուղ ազդեցություն են ունենում, նպաստում են օրգանիզմից ջրի և  աղի ավելցուկային հեռացմանը

 

Հնում մեծ բժիշկ Ավիցեննան թուզը համարում էր կարևոր պտուղ մարդու համար, որը բուժում է բոլոր հիվանդությունները։ Եվ դա զարմանալի չէ :

 

Այժմ մեզ հայտնի է, որ թզերի արդյունավետ գործող բաղադրիչներից են մարսողությունը խթանող ֆերմենտները, հակաբակտերիալ նյութերը, բջջանյութը և 11 վիտամինների հավասարակշռված համադրությունը, 14 հանքային նյութերը և 14 ամինաթթուները, որոնք ներգրավված են սպիտակուցի կառուցվածքի մեջ :

Թզի յուրահատկությունը նաև այն է, որ նրա բջջանյութի լուծելի մանրաթելերում պարունակվում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնող նյութեր։  Թուզը խթանում է մարսողությունը և  մաքրում է արյունը  վնասակար նյութերից: Մեծ քանակությամբ բջջանյութ պարունակող թզի  օգտագործումը նպաստում է աղիների աշխատանքի բարելավմանը։

 

Թուզ  թարմ և չորացրած) օգտագործվում է որպես փորկապությունը հանող միջոց, նաև միջոց է թութքի դեպքում: Լավ և բնական խթանող ազդեցություն աղիքի մոտորիկայի, մարսողական գեղձերի սեկրեցիայի վրա, համարվում է բուսական բջջանյութը, եզան լեզվի սերմերի թեփը որը սննդի մանրաթելերի ամենահարուստ աղբյուրն է, որոնք փափկացնում են կղանքային զանգվածները և մեղմացնում են աղիների դատարկումը։

Այս ամենը իրավունք է տալիս ասել, որ Bonomucil- ը կօգնի Ձեզ  ազատվել փորկապությունից, քանի որ այն շատ մեղմ ազդեցություն ունի և բաղկացած է ամբողջությամբ բնական բուսական արտադրանքներից:

 

Կարևոր է իմանալ

Փորկապությունը հղիության ժամանակ

Երբ բոլոր օրգանները «ծառայում են» արդեն երկուսին` մորը և նրա հրաշքին (երեխային), թունավոր նյութերի տեսքով լրացուցիչ «ծանրաբեռնվածությունը» ստիպում է մարմնին աշխատել մինչև վերջնակետը:

Քրոնիկական փորկապության առկայության դեպքում առաջանում  է որովայնի ծանրության զգացում, այտուցվածություն և որովայնի ձգվածություն, բերանում տհաճ համի զգացողություն, սպիտակ փառ լեզվի վրա: Կարող են առաջանալ գլխացավեր և մկանային ցավեր , դիտվում է աշխատունակության անկում, խանգարվում է քունը: Հնարավոր է մարսողական համակարգի մյուս բաժինների ֆունկցիայի խանգարում, այդ թվում լեղատար ուղիների, հաստ և բարակ աղիների բորբոքում։ Բացի այդ, փորկապությունը դեֆեկացիայի ժամանակ պահանջում է ճիգեր, ինչը կարող է հանգեցնել հետին հատվածի ճաքերի, թութքի առաջացմանը, իսկ հղիության ժամանակ առաջացնում է արգանդի տոնուսի բարձրացում և հղիության վաղ ընդհատման վտանգ:

Փորկապութուն։ Ինչպե՞ս այն բուժել

Թերևս չկա մեկը, ով գոնե մեկ անգամ կյանքում չի բախվում այս հիվանդությանը

Քրոնիկ փորկապությունը տարածված առողջական խանգարում է և, ըստ բժշկական վիճակագրության, հատկապես տարածված է երիտասարդ տարիքում և 60 տարեկանից բարձր տարիքի անձանց մոտ:

Փորկապությունները լինում են  իրավիճակային, էպիզոդիկ և քրոնիկ։ Ելնելով անվանումից կարելի է կռահել պատճառը։ Օրինակ՝ իրավիճակային կամ էպիզոդիկ փորկապությունը առաջանում է տարբեր իրավիճակներում: Օրինակ հղիության ժամանակ , որոշակի սննդամթերքների, դեղորայքի օգտագործման ժամանակ :

Այդպիսի փորկապությունները չեն համարվում հիվանդություն:  Այն ժամանակավոր և անցողիկ երևույթ է ։

Ավելի բարդ է քրոնիկական փորկապությունը։ Փորկապության մասին, որպես քրոնիկական, կարելի է խոսել այն դեպքում, եթե աղիների դատարկումը տեղի է ունենում 48 ժամերի ընթացքում կամ ավելի երկար ժամանակ:

Ախտանիշներ

Աղիների դատարկումը, երեք անգամից քիչ է

Կղանքի քիչ քանակություն

Դեֆեկացիան պահանջում է լարվածություն

Կղանքի կոշտ և չոր լինելը

Դեֆեկացիայից հետո զգացողություն, որ աղիքը լիովին չի դատարկվել

Եթե կա տվյալ ախտանիշներից որևէ մեկը՝ ապա կարող ենք խոսել խրոնիկական փորկապության մասին

 

 

ԲՈՆՈՄՈՒՑԻԼ
previous product

ՄԵԳԱՍՊԵՐՄԻՆ ՏՐԻՕ X

previous product
next product

ՄԱԳՆԻԴՈԶ

next product