ԷՄԲՐՈՎԻՏ ԴՈՒՈ

Միկրոէլեմենտների և վիտամինների համալիր ՝ մոր և ապագա երեխայի առողջության պահպանման համար, որը բաղկացած է 2 հաբից ։

Որոշ վիտամինների և հանքանյութերի համակցությունը  ավելի մեծ արդյունք տալիս եթե դրանց միաժամանակ են մուտք գործում օրգանիզմ , իսկ մի քանիսը առանձին կիրառման դեպքում: Դրա հետ կապված «Էմբրովիտ Դուո»-ի կազմի մեջ մտնող  վիտամինների և հանքանյութերի օրական դոզան բաժանված է երկու դեղահաբերի: Այսպիսով «Էմբրովիտ Դուո»-ի բաղադրիչները ընտրվում են `հաշվի առնելով լավագույն փոխազդեցությունը` առավելագույն արդյունքի հասնելու համար:

Կոմպլեքսի բաղադրիչների դեղաչափերը համապատասխանում են վիտամինների, հանքանյութերի և միկրոէլեմենտների  օգտագործման ֆիզիոլոգիական նորմերին հղի և  կերակրող կանանց համար:

Հատկություններ

Ապահովում է մոր և  մանկան օրգանիզմը անհրաժեշտ վիտամիններով, հանքանյութերով միկրոէլեմենտներով ՝ հղիության  ,կրծքով կերակրման շրջանում

 պտղի  լիարժեք զարգացման, մոր առողջության պահպանման համար :

Հղի կանանց և կերակրող մայրերի տոքսիկոզների , երկաթդեֆիցիտային  անեմիների ,կալիումի , յոդի  պրոֆիլակտիկա:

Կիրառման ցուցումները

Վիտամինների և հանքային տարրերի օպտիմալ մակարդակի լրացում հղիության ողջ ընթացքում , տոքսիկոզների  և հղիության ուրիշ բարդությունների պրոֆիլակտիկայի համար :

Կնոջ նախապատրաստումը բեղմնավորման

Կրծքով կերակրելու շրջան

Էմբրովիտ Դուո-ի կիրառման առանձնահատկություններն են տարբեր ձևի դեղահատերի  առանձին կիրառումը( կլոր և օվալ) որի մեջ պարունակվում  է իր բաղադրությունը կազմող ինգրեդիենտների օրական նորման:

Կիրառման եղանակները

Ընդհամենը 2 դեղահատ՝  տարբեր ձևերի

№1 հաբը ( կլոր) և №2 ( օվալ)  ընդունում են ուտելու պահին   4 ժամից  ոչ պակաս ընդմիջումով

Կիրառման տևողությունը ՝ամեն օր,  սկսած հղիության պլանավորումից մինչև կերակրման ավարտը ։ Կամ բժշկի ցուցումով :

Հակացուցումներ

Կոմպոնենտի նկատմամբ անհատական անտանելիություն ( ԿԱՆ)

Խորհուրդ է տրվում բժշկի կոնսուլտացիա

Թողարկման տարբերակը

60 դեղահատ

30 դեղահատ №1 ( կլորավուն)  -55մգ  30

Դեղահատ №2 ( օվալաձև) -850 մգ

Դեղահատ №1

Կազմը

Վիտամին K- 0,065մգ* 100%

Երկաթ-40մգ*267%

Սիլիցիում -10մգ*25%

Վիտամին D3 ( խոլեկալցիֆերոլ)-400Մմ*200%

Վիտամին B5 ( պանտոտենաթթու)-6մգ*120%

Վիտամին B6( պիրիդօքսին)-3մգ*140%

Վիտամին B2( ռիբոֆլավին)-1,7մգ*106%

Սելեն -0,025մգ*36%

Վիտամին B9(ֆոլաթթու)-600մկգ*150%

Վիտամին B7(բիոտին)-0,03մգ*60%

Վիտամին B12 ( ցիանկոբալամին)-0,004մգ *100%

 

օրական նորմայի %

Դեղահատ №2

Կազմը

Մագնեզիումի օքսիդ -100մգ*25%

Վիտամին C( ասկորբինաթթու)-100մգ*110%

Սիլիցումի երկօքսիդ -5մգ*17%

Վիտամին B3 (նիկոտինաթթու)-17մգ*106%

Վիտամին E (ալֆա տոկոֆերոլ)-12մգ*100%

Մանգանի սուլֆատ -2մգ*100%

Վիտամին B1 (թիամին)-1,5մգ*120%

Վիտամին A (ռետինոլ)-3մգ*45%

Յոդ -0,2մգ*100%

Մոլիբդեն -0,1մգ*100%

Կալցիում -152 մգ *13%

օրական նորմայի %

Պահպանման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի , չոր տեղում , սենյակային ջերմաստիճանի պայմաններում

Ե՞րբ է անհրաժեշտ հղիներին կիրառել մուլտիվիտամինային կոմպլեքսը

Լավագույն տարբերակը ՝   3-6 ամիս առաջ ժամկետն է  մինչև  պլանավորվող հղիությունը

Հղիության նախապատրաստումը շատ կարևոր է :  Ապագա մոր օրգանիզմը պետք է առավելագույնս պատրաստված լինի բեղմնավորման, երեխայի խնամքի, ծննդաբերության և կերակրման համար ։

Հանքային նյութերով վիտամինների կոմպլեքսը  ցանկալի է ընդունել նաև  ապագա հայրիկին, քանի որ վիտամինների և  միկրոէլեմենտների պակասը ազդում է սպերմատոզոիդների որակի և ակտիվության վրա:

Կոմպլեքսը  կազմող վիտամիններն ու հանքանյութերը նույնական են բնականին ինչպես քիմիական կառուցվածքով այնպես էլ բիոլոգիական ակտիվությամբ , հաշվի առնելով այն, որ ստեղծված են բնական բաղադրիչներից  և բնական են։  

«Էմբրովիտ Դուո»-ի  առանձնահատկությունն այն է, որ նրա բոլոր բաղադրիչները պտղի հյուսվածքների և օրգանների համար  կառուցողական նյութեր են :

Որակով ,բավարար քանակով « կառուցողական նյութը»՝ առողջ երեխայի զարգացման լիարժեք գրավականն է :

Բավարար քանակությամբ այդ նյութերը առողջ օրգանիզմի հիմքն են կազմում : Նրա դերը հատկապես բարձր է այն դեպքում, եթե ապագա մայրը անառողջ է (տոքսիկոզ, մարսողական օրգանների  հիվանդություններ, շնչառության, երիկամների, սրտի հիվանդություններ ,  սակավարյունություն ) կամ ապրում է էկոլոգիապես անբարենպաստ տարածաշրջանում:

Ապագա մոր օրգանիզմի վրա մեծ բեռ է դրվում, այն աշխատում է երկուսի համար ։  Անհրաժեշտ վիտամինների ծախսը շատ բարձր է ։  Ստանալ դրանք միայն սննդի, նույնիսկ ճիշտ հավասարակշռված  սննդի միջոցով  անհնար է:

«Էմբրովիտ Դուո»-ն առաջարկվել է որպես կանխարգելիչ , ընդհանուր ամրապնդող միջոց՝ հղիների և ապագա մայրերի համար , նաև լակտայիայի շրջանում: Եթե մայրը օգտվի այս պրոդուկտից , ապա երեխան կստանա բոլոր  անհրաժեշտ նյութերը  նորմալ աճի և  զարգացման համար: Ընդ որում ՝ արդեն հավասարակշռված տեսքով ։Դա առավել բարենպաստ ազդեցություն կունենա նրա հետագա առողջության վրա ։  Իսկ մայրն ինքը զգալիորեն կամրապնդի և կպաշտպանի իր օրգանիզմը իր համար այս դժվարին շրջանում։

Ըստ վիճակագրության հղի կանանց 85%-ի շրջանում նկատվում է  երկաթդեֆիցիտային անեմիա, , ավիտամինոզ և այլն:

Եթե մայրը ողջ հղիությունը (հատկապես առաջին և վերջին  3 ամիսները ) թույլ չի տվել սննդային դեֆիցիտ, ապա պարգևը  կլինի շատ ավելի առողջ երեխա, քանի որ հենց հղիության առաջին եռամսյակում ձևավորվում և  զարգանում են օրգանները, իսկ հղիության վերջին ամիսներին երեխայի իմունիտետն է ձևավորվում ողջ կյանքի համար: Այս պահը բաց թողնել ոչ մի դեպքում չի կարելի ։

Վիտամինները և միկրոէլեմենտները ամենաանվտանգ և բնական միջոցներն են  հղիության շրջանում գտնվող կանանց համար : Իզուր չէ, որ այս ժամանակահատվածում նույնիսկ ստացիոնար բուժման պայմաններում միակ միջոցը, որն առանց մտավախությունների նշանակում են  ապագա մորը , հենց վիտամիններն են ։

Սակայն պետք է հաշվի առնել, որ կնոջ օրգանիզմը այս ժամանակահատվածում զգալի վերակառուցում է կրում։ Դրա համար էլ որոշ «կոմպլեքսներ» ընդունելուց, որոնք մեկ այլ ժամանակ կինը կարող էր օգտագործել , արժե հրաժարվել ։  Լավագույն լուծումը կլինի վիտամինների և  հանքանյութերի այն համալիրը, որը հավասարապես օգտակար է ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար:

ԷՄԲՐՈՎԻՏ ԴՈՒՈ
previous product

ՖՐԻՈԼԻՏ ՈՒՐՈ

previous product
next product

ԷՄԲՐՈՎԻՏ ՕՊՏԻՄԱ

next product