ՖԵՐՈՆՈՐՄ ՖՈՐՏԵ

Բիոկոմպլեքսի ֆարմակոլոգիական ազդեցությունը

Բարելավում է արյան որակը , ուժեղացնում է էներգիայի արտադրությունը և  ապահովում է  կենտրոնական նյարդային համակարգի նորմալ գործունեությունը , բարձրացնում է հեմոգլոբինը ,կանխում է երկաթդեֆիզիտային անեմիայի զարգացումը, լրացնում է երկաթի դեֆիցիտը առատ դաշտանի և հղիության ժամանակ :

 

Օգտագործման ցուցումներ

Երկաթդեֆիցիտային անեմիա

Անեմիա հղիության ժամանակ

Խոցային կերատիտ

Մաշկային հիվանդություններ և մազային ծածկույթի հիվանդություններ

Անեմիա ՝ առատ և երկարատև մենստրուացիայի ժամանակ

 

Հակացուցումներ

Բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն

 

Կիրառման եղանակները և դոզաները

Մեծերին՝ օրը 1 դեղահատ ուտելու պահին

 

Կիրառման տևողությունը

Երեք ամիս

 

Թողարկման տարբերակը

Դեղահատեր 700 մգ

 

Ակտիվ բաղադրամասեր

Վիտամին C ( ասկորբինաթթու)-100մգ 143

Վիտամին B-1 ( թիամին)-1,5մգ  88

Վիտամին B-2 (ռիբոֆլավին)-2մգ 100

Վիտամին B-3 (նիկոտինաթթու) 20մգ  100

Վիտամին B -6 ( պիրիդօքսին) 2,5 մգ 125

Վիտամին B-9 ( ֆոլաթթու) 300մկգ 75

Երկաթ -100մգ 334

Կալցիում -20մգ  2

Պղինձ -1մգ 100

Ցինկ -5մգ 33

Экстракт люцерны-1մգ

Հորտենզիայի արմատի էքստրակտ -0,2մգ

Արալիա արմատի էքստրակտ -1 մգ

Կարմիր պղպեղի էքստրակտ -1 մգ

 

Պահպանման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի վայրում, սենյակային ջերմաստիճանում

 

Երկաթի անբավարարություն և անեմիա

Երկրագնդի ամբողջ բնակչության ավելի քան մեկ քառորդը տառապում է երկաթ- դեֆիցիտային  սակավարյունությամբ։ Ընդ որում, առավել հաճախ այն զարգանում է հղի կանանց, երեխաների, ինչպես նաև այն մարդկանց մոտ, ովքեր վատ են սնվում ։

 

«Երկաթ -դեֆիցիտային անեմիա» տերմինը  անեմիայի այնպիսի տեսակ է ,որի դեպքում արյան կարմիր բջիջների առաջացումը խանգարվում է երկաթի անբավարարության պատճառով : ԱՀԿ-ի տվյալներով անեմիան հղիության ժամանակ հանդիպում 80-90 % հաճախականությամբ : Միևնույն ժամանակ, հայտնի է, որ հղի կնոջ մոտ սակավարյունության առկայությունը բացասաբար է ազդում պտղի աճի և  զարգացման և նրա  սեփական առողջության վրա:

 

Կնոջ օրգանիզմը հղիության ժամանակ երկաթը ավելի ինտենսիվ է օգտագործում , քան սովորական մարդու օրգանիզմը :Սա պայմանավորված է նրանով որ մոր օրգանիզմը պետք է աջակցի պտղի զարգացմանը ,իսկ դա կենսաքիմիական չափանիշներով շատ «թանկ պրոցես» է :

 

Մասնագետները հաշվարկել են, որ հղիության ընթացքում մոր օրգանիզմը ծախսում է պտղի զարգացման վրա մոտ 1գրամ երկաթ ( ընդ որում, պետք է հաշվի առնել, որ չափահաս կնոջ օրգանիզմում երկաթի ամբողջ պաշարը  հազիվ թե գերազանցում է 3 գրամը ):   Երկաթի ամենամեծ քանակությունը  մոր օրգանիզմը  կորցնում է  հղիության երրորդ եռամսյակում  Զարգացման այս ժամանակահատվածում  պտուղը զգալիորեն մեծանում  է չափերով, ավելացնում է  իր արյան  ծավալը , և ապագա երեխայի լյարդում  և  փայծաղի ձևավորվում են  երկաթի փոքր պաշարները, որոնք օգտակար կլինեն ծնվելուց հետո: Այսպիսով, հղիության ընթացքում մոր օրգանիզմը  «զոհաբերում» է  սեփական երկաթի պաշարների ավելի քան մեկ երրորդը երեխայի զարգացման համար:

 

Հատկապես մեծ է երկաթդեֆիցիտային սակավարյունության զարգացման ռիսկը  այն կանանց մոտ ովքեր մինչև հղիությունը ունեցել են երկաթի անբավարարություն :Պետք է ընդգծել որ երկաթի դեֆիցիտը օրգանիզմում  երկար ժամանակ կարող է մնալ աննկատ, քանի որ մեր օրգանիզմը  ունի բազմաթիվ մեխանիզմներ այս երևույթին  հարմարվելու:   Իսկ հղիության առաջացումը օրգանիզմի ադապտացիոն ուժերի առջև դնում է  «անիրագործելի խնդիր» և  այդ պատճառով անեմիան դրսևորվում է հղիության ամենակարևոր  շրջանում ։

 

Ինչով է սպառնում անեմիան հղիության ընթացքում

Երկաթդեֆիցիտային անեմիայի առկայությունը կարող է բարդացնել հղիությունները  և ծննդաբերությունները, նաև դանդաղեցնել կամ խանգարել պտղի զարգացումը

 

 Մասնավորապես, հղիության ընթացքում անեմիա ունեցող կանայք ենթարկվում են գեստոզի (հղիների տոքսիկոզ) զարգացման ավելի մեծ ռիսկի, մեծանում է նաև վաղաժամ ծննդաբերության, վիժման, ծննդաբերության կամ հետծննդյան բարդությունների (արյունահոսություն, վարակներ) ռիսկը:

 

Հղիության ընթացքում երկաթի պակասը կարող է հանգեցնել պտղի ներարգանդային զարգացման դանդաղեցմանը կամ դադարեցմանը, ինչպես նաեւ մեծացնում է պտղի զարգացման արատների կամ նույնիսկ մահվան վտանգը:  Անեմիայբվ տառապող մայրերից ծնված երեխաները հղիության ընթացքում կամ ծնվելուց հետո հաճախ են տառապում անեմիայով: Դա պայմանավորված է նրանով, որ մոր օրգանիզմում երկաթի պակասի դեպքում պտղի օրգանիզմը չի կարողանում ձևավորել երկաթի անհրաժեշտ պաշարներ :

Հղիների մոտ  ամենատարածված հիվանդությունը ՝ անեմիան է :Ի դեպ 10-ից 9-ը ունի երկաթդեֆիցիտային  անեմիա:

 

Ի՞նչ  է առաջացնում երկաթի պակասը հղի կնոջ օրգանիզմում

Պատասխանը այնքան էլ մխիթարող չէ :  Երկաթի անբավարարությամբ հիվանդների գրեթե 50%-ի մոտ տոքսիկոզներ են առաջանում հղիության երկրորդ եռամսյակում:Երկաթի անբավարարություն ունեցող մայրերից ծնվում են քաշի փոքր ցուցանիշներով երեխաներ :

 

Այսպիսով, այն խանգարումները, որոնց  հանգեցնում է կնոջ օրգանիզմում երկաթի դեֆիցիտի , կարող են չափազանց վտանգավոր լինել ինչպես իր  սեփական առողջության, այնպես էլ իր ապագա երեխայի համար:


Կինը , որը գտնվում է հղիության կամ կերակրման փուլում ( լակտացիա)  տղամարդկանց համեմատ կարիք ունի 2,5 անգամ ավելի շատ երկաթի : Դրա համար հղի կանանց խորհուրդ է տրվում հետազոտվել անեմիայի համար և սննդակարգը հարստացնել երկաթի բարձր  պարունակությամբ մթերքներով և ամեն օր օգտագործել երկաթի սննդային հավելումներ ։

ՖԵՐՈՆՈՐՄ ՖՈՐՏԵ
previous product

ՍՈԼՄԱՐԻՆ ՔԹԻ ՀԱՄԱՐ 100ՄԼ

previous product
next product

ՀԵՊՏՈԼ

next product