ՕՄԱԴՈԶ ԲԵՅԲԻ

  Օմեգա 3 ի լրացուց իչ աղբյուր

Հատկությունները՝

Օմեգա 3 կիսաչհագեցած ճարպաթթուները շատ օգտակար են երեխաների առողջության համար: Դրանցից առավել կարևոր են EPA և DHA ճարպաթթուները, որոնք դրականորեն են ազդում սիրտ անոթային և նյարդային համակարգի աշխատանքի վրա: Օմեգա 3 ճ/թթուները հանդիսանում են գլխուղեղի բջջաթաղանթի  և աչքի ցանցաթաղանթի համար որպես կառուցողական նյութ՝ նպաստելով մտավոր զարգացմանը և տեսողության լավացմանը:

Որպես Օմեգա 3 ի և վիտամին E ի լրացուցիչ աղբյուր, Օմադոզ Բեյբին՝

  • Ամրացնում է իմմունիտետը
  • Նպաստում է սիրտ անոթային համակարգի օպտիմալ աշխատանքին
  • Նպաստում է հիշողության, ուշադրության և տրամաբանության լավացմանը
  • Օժտված է հակաբորբոքային հատկությամբ
  • Բարձրացնում է կայունությունը սթրեսների հանդեպ

Կրառումը՝

  • Հաճախակի մրսածություն՝ բարդություններով
  • Բրոնխիալ ասթմա
  • Տեսողության խանգարումներ
  • Ռախիտ
  • Դերմատիտ և մաշկային հիվանդություններ
  • Մարսողական, նյարդային և հենաշարժիչ համակարգի հիվանդություններ
  • Ավիտամինոզ

Թողարկման ձևը՝ 30 դեղապատիճ, յուր. 690մգ:

Մեկ դեղապատիճի կազմը՝ ակտիվ նյութեր

  Օմեգա - 3 (EPA -18%, DHA- 12 %)

 

500 մգ

Վիտամին E

5 մգ

*33%

*- օրական պահանջարկի  % /չի գերազանցում սպառման վերին թույլատրելի սահմանը/

▪Օրական չափաբաժինը սահմանված չէ

Պետք է հիշել, որ կիսաչհագեցած ճարպաթթուների պահանջարկը տարիքի հետ չի անհետանում, այլև անհրաժեշտ է լինում ողջ կյանքի ընթացքում:

Օմադոզ Բեյբին պարունակում է նաև Վիտամին E, որը պաշտպանում է օրգանիզմը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:

Կիրառման եղանակը՝

4 տարեկանից բարձր երեխաներին՝ օրական 1 դեղապատիճից, ուտելու ընթացքում: Ընդունման տևողությունը 1 ամիս: Անհրաժեշտության դեպքում ընդունումը կարելի է կրկնել: 3-4 տ. երեխաներին՝ ցուցված է բժշկի խորհրդատվություն:

Հակացուցումները՝

  • Անհատական գերզգայնություն որևէ բաղադրիչի հանդեպ
  • Պերնիցիոզ անեմիա
  • Չարորակ նորագոյացություններ
  • Կոբալամինի դեֆիցիտ
  • Մինչև 3 տ երեխաներին

Պահպանման պայմանները՝

Պահպանել սենյակային ջերմաստիճանում, չոր և մութ վայրում:

Օմադոզ Բեյբին  հանդիսանում է  ՛՛Bon Pharm՛՛ ընկերության  արտադրանքը և ապրանքային  նշանը:

ՕՄԱԴՈԶ  ԲԵՅԲԻ
previous product

ՕՄԱԴՈԶ

previous product
next product

ԵՎԻՏ ԲՖ

next product