ՍԵԼԱԴՈԶ ՈՒԼՏՐԱ

Սելենի, ցինկի և վիտամինների  աղբյուր

Ներզատիչ գեղձերի նորմալ գործունեության համար

Կիրառման ցուցումները՝  

• Շաքարային դիաբետ 

• Վահանաձև գեղձի հիպոֆունկցիա

• Աուտոիմմուն  թիրեոիդիտ

• Հիպոպարաթիրեոզ և պսևդոհիպոպարաթիրեոզ

• Իմմունային բջիջների հիմնական արտադրող՝ուրցագեղձի վրա դրական ազդեցության, ինչպես նաև նրա կողմից արտադրվող թիմուլին հորմոնի նորմալ արտազատման համար

• Ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածության դեպքում

• Ծերացման պրոցեսները դանդաղեցնելու նպատակով

• Մազաթափության դեպքում

Բաղադրիչների հատկությունները

Սելենը  համարվում է օրգանիզմի ”փոխանակության պրոցեսների ղեկավարը”, քանի որ օգնում է ակտիվ յուրացնել ցինկը, յոդը և այլ միկրոէլեմենտները:                                                     

Սելենը մտնում է ավելի քան 200 կենսաբանական ակտիվ ֆերմենտների կազմի մեջ, այդ թվում գլյուտաթիոն պերօքսիդազայի, որն էլ համարվում է բոլոր բջիջների հակաօքսիդանտային համակարգի կարևորագույն ֆերմենտը:                                                   

Սելենը մարդուն տալիս է երկարակեցություն, ընդ որում՝ ակտիվ:                                      

Սելենը նպաստում է ներզատիչ գեղձերի ֆունկցիային՝

  • • Վահանաձև գեղձի թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների արտազատումը կախված է սելեն պարունակող ֆերմենտներից:

• Մեծացնում է ինսուլին արտադրող բջիջների քանակը: Համարվելով ենթաստամոքսային գեղձի բջիջների աճը խթանող՝ այն նպաստում է, որպեսզի հյուսվածքները օգտագործեն ավելի շատ գլյուկոզա, դրանով իսկ իջեցնելով ինսուլինառեզիստենտականությունը երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ: Պաշտպանում է իմմունային բջիջների գլխավոր արտադրողին՝ թիմուսին, նվազեցնում է բորբոքումը, հակամարմինների քանակը և կապում է ազատ ռադիկալները:

• Անհրաժեշտ է վահանաձև գեղձի ֆունկցիայի լիարժեք իրականացման համար /այդ թվում աուտոիմմուն թիրեոիդիտի/, նվազեցնում է բորբոքումը, հակամարմինների քանակը և կապում է ագրեսիվ ազատ ռադիկալները: 

• Պաշտպանում է իմմունային բջիջների գլխավոր արտադրողին՝ թիմուսին:

• Վերականգնում է բջիջների նորմալ կիսումը և նպաստում է մազերի աճին:​

Վիտամին C-   ջրալույծ վիտամին է և հզոր հակաօքսիդանտ:

• Վերականգնում է ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիան, վահանաձև գեղձի ներզատիչ ֆունկցիան և պահեստավորվում է նրանց մեջ: 

• Մասնակցում է օքսիդավերականգնման պրոցեսների կարգավորմանը, ստերոիդային հորմոնների սինթեզին, ածխաջրատային փոխանակությանը  և նպաստում է գլյուկոզայի լիարժեք յուրացմանը:

Մեծացնում է կոլլագենի սինթեզը, որը հանդիսանում է մազերի կառուցվածքի և ամրության կարևոր բաղադրիչը: 

 

Վիտամին E –ճարպալույծ վիտամին է և հզոր հակաօքսիդանտ: 

• Կարգավորում է անոթների վիճակը՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ

• Հիպոթիրեոզի լրացուցիչ բուժումը իրականացվում է այնպիսի պրեպարատներով, որոնք նվազեցնում են ճարպերի օքսիդացումը / վիտամին E, A/:

• Զգալիորեն լավացնում է յոդի յուրացումը:

• Խթանում է մազերի աճը՝ ի հաշիվ վնասված մազարմատի վերականգնման: Կարգավորում է գլխի մաշկի ճարպային գեղձերի ֆունկցիան, որի շնորհիվ էլ մազերը ձեռք են բերում ամրություն:  

 

Ցինկ – ընդգրկված է ավելի քան 300 ֆերմենտների կազմում, որոնք մասնակցում են տարբեր մետաբոլիկ պրոցեսներին՝ ներառյալ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների, ԴՆԹ, ՌՆԹ-ի սինթեզին և քայքայմանը: Ինսուլինի, կորտիկոստերոիդների ազդեցությունը կախված է հենց այս միկրոէլեմենտից: 

Առկա լինելով սուպերօքսիդդիսմուտազա ֆերմենտի կազմում՝ օժանդակում է էնդոկրին գեղձերի ֆունկցիային:

Ցինկը  մտնում է ինսուլինի կազմի մեջ, բարձրացնում է ինսուլինի հանդեպ ռեցեպտորների զգայնությունը՝ կարգավորելով գլյուկոզայի բավարար մակարդակը արյան մեջ:

 

• Խթանում է ենթաստամոքսային գեղձը՝ նպաստելով ինսուլինի արտադրմանը:

• Լավացնում է վահանաձև գեղձի ֆունկցիան հիպոթիրեոզով հիվանդների մոտ:

• Ցինկի դեֆիցիտը խորացնում է յոդի անբավարարության դրսևորումները:

• Ազդում է իմմունային բջիջների գլխավոր արտադրողի՝ թիմուսի վրա, թիմուլինի արտադրման համար: 

• Խթանում է մաշկի ռեգեներացիան և մազերի աճը: Ցինկի դեֆիցիտը կարող է հանգեցնել մազաթափության: 

Ի դեպ, ցինկը ակտիվորեն դուրս է բերվում օրգանիզմից ֆիզիկական ծանրաբեռնվածության , սթրեսի, ալկոհոլիզմի և աղիքային մակաբույծների առկայության  դեպքում: Հատկապես տարեց անձինք հակված են ցինկի դեֆիցիտի:

 

Վիտամին A- ճարպալույծ վիտամին է և հզոր հակաօքսիդանտ:

• Նպաստում է վահանաձև գեղձի և սեռական գերձերի հորմոնների սինթեզի կարգավորմանը

• Նպաստում է շաքարի քանակի կարգավորմանը արյան մեջ

• Քաղցր խմորեղենի սիրահարների օրգանիզմում սելենի մակարդակը բավականին իջած է

• Բջիջների պաշտպանողական համակարգը հատկապես խոցելի է տարեց հասակի անձանց մոտ, նաև նրանց, ովքեր ապրում են խոշոր քաղաքների աղտոտված շրջակա միջավայրի պայմաններում:

Ի դեպ, վիտամիններ A, C, E –ն և սելենը ոչնչանում են նիկոտինի և ալկոհոլի ազդեցությունից:

 

Վիտամին D –ճարպալույծ վիտամին է հորմոնանման ազդեցությամբ:

• Անհրաժեշտ է էնդոկրին համակարգի հիվանդությունների դեպքում – հպոթիրեոզի, հիպոպարաթիրեոզի և պսևդոհիպոպարաթիրեոզի բուժման և կանխարգելման համար

• Ազդում է վահանաձև և հարվահանաձև գեղձերի ֆունկցիոնալ վիճակի վրա,  ապահովելով կալցիֆիկացումը՝ կմախքի ճիշտ ձևավորմամբ:

• Կարևոր դեր ունի գլյուկոզայի նյութափոխանակության, ինչպես նաև առաջին և երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման կանխարգելման մեջ: Հայտնաբերվել է վիտամին D ի ուղղակի ազդեցությունը ինսուլինի վրա:

• Կանխարգելում է մազաթափությունը՝ նպաստելով  նոր մազարմատային ֆոլիկուլների առաջացմանը:  

Ի դեպ, տարեց հասակում  վիտամին D ի պահանջարկը մեծանում է:

Թողարկման ձևը     30 դեղապատիճ, յուր.՝ 500 մգ:

Կազմը՝ 1 դեղապատիճի

Սելեն

 

200մկգ

*142%

Վիտամին A

 

800մկգ

*89%

Վիտամին C

 

20մգ

*26%

Վիտամին E

 

20մգ

* 81%

Ցինկ

 

15մգ

*150%

Վիտամին D

 

1000Մմ

*50%

օրական պահանջարկի %- ը չի գերազանցում սպառման վերին թույլատրելի մակարդակը:

Կիրառման եղանակը՝ ընդունել  օրական 1 դեղապատիճ, ուտելու ընթացքում, 1 ամիս տևողությամբ: Անհրաժեշտության դեպքում ընդունումը կարելի է կրկնել:

Կողմնակի երևույթներ՝ չեն հայտնաբերվել:

Հակացուցումները՝ անհատական գերզգայնություն որևէ բաղադրիչի հանդեպ: Հղիներին և մինչև 18 տարեկան անձանց ցուցված է բժշկի խորհրդատվություն:

Պահպանման պայմանները՝ պահպանել սենյակային ջերմաստիճանում, չոր և երեխաների համար անհասանելի վայրում:

 

ՍԵԼԱԴՈԶ ՈՒԼՏՐԱ
previous product

ԻՄՄԱՏՈՆ ՄԱՔՍ

previous product
next product

ՍԵԼԱՑԵԱ ՋԻ

next product