ՎԻԶԻՖՈՐՏ

Հատկություններ

Վիզիֆորտ  -նոր բարելավված բանաձև լրացուցիչ կոմպոնենտի՝ ռուտինի   հաշվին , որը կարգավորում է կապիլյարների թափանցելիությունը , մեծացնում է մյուս կոմպոնենտների հակաօքսիդանտային ազդեցությունը , արագացնում է բջիջների թաղանթներում վերականգնողական գործընթացները, կարգավորում է ներակնային ճնշումը :Բարելավում է ցերեկային և մթնշաղային տեսողությունը

Այն խորհուրդ է տրվում որպես ընդհանուր ամրապնդող միջոց  տեսողության հետ կապված խնդիրների կանխարգելման համար

 

Վիզիֆորտը արդյունավետ է

 

Աչքի  կառույցներում տարիքային փոփոխությունների բուժման և կանխարգելման համար

 

Երկարատև  ընթերցանության հետ կապված բարդությունների կանխարգելման

 Ժամանակ

Ուժեղ լույսի ազդեցության դեպքում

 

Ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցություններից պաշտպանելու համար

 

Համակարգչային համախտանիշի կանխարգելման և բուժման համար

 

Լույսի  ընկալման խանգարումների դեպքում

 

Տեսողական ծանրաբեռնվածության դեպքում (համակարգչային աշխատանք ՝ փոքր դետալների հետ)

 

Տեսողության սրության տարիքային փոփոխությունների դեպքում

 

 Բարձր ներակնային ճնշման դեպքում

 

Մթության մեջ տեսողության հարմարեցումը բարելավելու համար

 

Տեսողության սրությունը բարձրացնելու համար

 

Վիզինոֆորտը

Ընդունակ է վերականգնելու աչքի հյուսվածքի նյարդային ֆունկցիան և նորմալ կառուցվածքը

 

Կանոնավոր կիրառման դեպքում  օժանդակում  է աչքերի ոսպնյակի ֆունկցիան  և մաքրումը

 

Կիրառման ցուցումները

Տեսողության օրգանների վիճակը կարգավորելու համար

Աչքի «հոգնածություն» համախտանիշի դեպքում

Երկարատև համակարգչի և վառ լույսի  հետ կապված աշխատանքների դեպքում

 

Որպես վիտամին-հանքային աջակցություն

Կարճատեսության

Ցանցաթաղանթի դիստրոֆիկ հիվանդությունների

Աչքի տարիքային փոփոխություններ ՝ ծերացման պրոցեսի հետ կապված

Աչքի վիրահատություններից հետո ՝ արագ վերականգնման համար

Կատարակտայի , ապակենման մարմնի դեստրուկցիայի( քայքայման) , ծիածանաթաղանթի սուբատրոֆիայի պրոցեսների դանդաղեցման

Դիաբետի ժամանակ - աչքի հիվանդությունների ԴԵՊՔՈՒՄ

 

Հակացուցումներ

Բարձր զգայունություն կոմպլեքսի բաղադրիչների նկատմամբ

Խորհուրդ է տրվում բժշկի կոնսուլտացիա

 

Կիրառման եղանակները

 

Մեծահասակները և 14 տարեկանից բարձր երեխաներին օրը  1-2 դեղահատ ուտելու ժամանակ : Կանխարգելման նպատակով պետք է երկամսյա կուրսով օգտագործել տարին երկու անգամ, մնացած դեպքերում ըստ ցուցումի և երկու ամսից ոչ քիչ ինտերվալներով :  

 

Թողարկման տարբերակը 30 կապսուլա  1400մգ

 

Կազմը

Հապալասի մրտենական էքստրատ -100մգ*

L- տաուրին-100մգ *

Լյուտեին-4մգ

Զեաքսանտին-3մգ*

L – գլուտաթիոն – 12մգ*

Վիտամին B5- 10մգ  200

Վիտամին B-2  -5մգ 385

Վիտամին B -5մգ 200

Վիտամին A-4000 Մմ 120

Վիտամին E-50 Մմ 250

Ֆոսֆոր -120 մգ  12

Կալիում-30 մգ 3

Սելեն – 25 մկգ 50

Ցինկ -7 մգ 70

 

 

Պահպանման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի վայրում, սենյակային ջերմաստիճանում

 

Դիտարկենք Վիզիֆորտի կազմի մեջ մտնող բոլոր բաղադրիչները :

Վիտամին B2 ( ռիբոֆլավին)-հյուսվածքային շնչառության և օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների օքսիդավերականգնման պրոցեսների ակտիվ մասնակից : Ռիբոֆլավինը մտնում է ռոդօպսինի բաղադրության մեջ, որը իր հերթին պաշտպանում է աչքի ցանցաթաղանթը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից: Աչքի ոսպնյակի կազմում վիտամին B2-ը պահպանում է գլուտատիոնի պաշարը, որը ակտիվ հակաօքսիդիչ է:  Վիտամին B-2-ի անբավարարության հետ են կապում հաճախակի կոնյուկտիվիտները ,արցունքահոսությունը և լուսավախությունը , կտրող( այրող) ցավեր աչքերում և մթնշաղային տեսողության խանգարում:

Վիտամին B2-ի  անբավարարությունը կարող է առաջացնել եղջերաթաղանթի բորբոքային հիվանդություններ, կատարակտի զարգացում (ոսպնյակի պղտորում):

 

Վիտամին B6-ը (պիրիդօքսին) անհրաժեշտ է նյարդային բջիջների սնուցման համար, որոնցով աչքի ցանցաթաղանթից դեպի ուղեղի կեղև փոխանցվում են իմպուլսները :

Վիտամին B6-ը բարձրացնում է ընկալիչների զգայունությունը, հեշտացնում է նյարդային իմպուլսների փոխանցումը, բարելավում է աչքի և ծայրամասային հյուսվածքների սնուցումը: Վիտամին B6-ի անբավարարության հետ է  կապվում աչքերի ուժեղ լարվածությունը  և արագ հոգնածությունը , որի պատճառով կարող է առաջանալ աչքի լորձաթաղանթի բորբոքում (կոնյունկտիվիտ), տեսողական նյարդի բորբոքում և աչքի բորբոքում:

 

Վիտամին B5-ը կարևոր դեր է խաղում նյութափոխանակության մեջ: Վիտամին B5 – ի բացակայության առաջին նշանը տեսողության և  հիշողության թուլացումն է:

 

Վիտամին E-ն հակաօքսիդիչ վիտամինների խմբի հիմնական ներկայացուցիչն է: Այն օգնում է դանդաղեցնել օքսիդացման գործընթացները, խթանում է մկանային գործունեությունը, խոչընդոտում է վիտամին A-ի օքսիդացումը: Կանխում է ցանցաթաղանթի շերտազատումը  , կատարակտի առաջացումը, բարելավում է արյան շրջանառությունը և  կարգավորում է մկանային գործունեությունը:  Վիտամին E-ի դեֆիցիտի հետ կապված է կատարակտի  առաջացման վտանգը, ցանցաթաղանթի դեղին բծի դեգեներացիայի վտանգը:

 

Վիտամին A- արագացնում է աչքի ցանցաթաղանթի վերականգնումը և  ապահովում է ցանցաթաղանթի...

Փոխակերպվում ( վերածվում) է ռոդօպսին պիգմենտի,որը բարելավում է մթնշաղային ադապտացիան, նաև հավկուրությունը , խոչընդոտում է կատարակայի վաղ զարգացմանը և անհրաժեշտ է մակուլյար դիստրոֆիայի կանխարգելման համար ( անոթների պաթոլոգիա և իշեմիա ՝ ցանցաթաղանթի կենտրոնական մասի սնուցման խանգարում)- հիվանդություն, որը ինչպես հայտնի է առաջանում է տարեց հասակում:

 

Ցինկ – հայտնաբերվել է ցանցաթաղանթում (ֆոտոռեցեպտորներում և պիգմենտային էպիթելում) , աչքի անոթներում  և ծիանաթաղանթում): Նպաստում է վիտամին A-ի մակարդակի պահպանմանը , մասնակցում է սպիտակուցային մոլեկուլների սինթեին: Ընկճում է կարբոանհիդրազա ֆերմենտի ակտիվությունը, որը մասնակցում  է աչքի հեղուկի առաջացմանը , այսպիսով  գլաուկոմայի ժամանակ նվազեցնելով ներակնային ճշնումը : Ցինկ անբավարարությունը առաջացնում է նյարդաթելերի միելինացման նվազում, որը հանգեցնում է օպտիկական նեյրոպաթիայի ,մթնային ադապտացիայի խանգարման , կամ տարիքային մակուլյար դեգեներացիայի : Այն նվազեցնում է ցանցաղանթի իշեմիան ,  իսկ բարձր կոնցենտրացիայի դեպքում կարող է նպաստել դրա զարգացմանը:Ներբջջային ցինկի անբավարարությունը առաջացնում է նեյրոնների,ֆոտոռեցեպտորների  և աստրոցիտների ապոպտոզի:

 

Սելեն-հակաօքսիդանտ, որը պաշտպանում է աչքի հյուսվածքների ներբջջային  կառույցները  թթվածնային ռադիկալների քայքայիչ ազդեցությունից: Տեսողական բջիջներում սելենի պարունակությունից ուղղակիորեն կախված է տեսողության սրությունը: Սելենը դանդաղեցնում է տեսողական բջիջների ծերացման գործընթացը, կապում և  չեզոքացնում է ազատ ռադիկալները, պաշտպանում է աչքի անոթները օքսիդատիվ  սթրեսի քայքայիչ ազդեցությունից, բարելավում է բջջային նյութափոխանակությունը և արգելակում է աչքի զարկերակների սկլերոզացման գործընթացը, ինչպես նաև  պահպանում է աչքի ցանցաթաղանթի բնականոն գործունեությունը և  կանխում է տեսողական նյարդի դիստրոֆիայի զարգացումը:

 

Կալիում-կարգավորում է ջրաաղային  հաշվեկշիռը և ապահովում է աչքի հյուսվածքների բնականոն գործունեությունը, ինչը նպաստում է ներակնային ճնշման նվազմանը: Բարելավում է տեսողական օրգանների  արյան շրջանառությունը  և դրանով իսկ կանխում է դրանց ծերացումը  և թուլությունը:

 

Ֆոսֆոր - մասնակցում է աչքի ցանցաթաղանթի տեսողական ընկալմանը և աչքերի համար անհրաժեշտ կոլագենի արտադրությանը: Դա մարմնի հյուսվածքների մեծ մասի, ներառյալ աչքի, բջիջների  հիմնական բաղադրիչն է, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ունենում աչքերի բնականոն գործունեության համար անհրաժեշտ վիտամինների յուրացման գործընթացում:

 

Գլուտաթիոն -պեպտիդ, որը բաղկացած է երեք ամինաթթուների մնացորդներից՝  գլուտամինային, ցիստեինի  և գլիցինի :   Մասնակցում է բոլոր  վերօքս ռեակցիաներին, ունի հզոր հակաօքսիդիչ և աթերոսկլերոտիկ ազդեցություն, խոչընդոտում է ոսպնյակի հյուսվածքներում սպիտակուցների կուտակմանը:

 

Հապալասի մրտենական էքստրակտ - նրա ակտիվ բաղադրիչներն են անտացինները , որոնք թափանցում և կուտակվում են աչքի և, մասնավորապես, ցանցաթաղանթի հյուսվածքներում: Ապացուցված է , որ հապալասի մրտենական էքստրատը համարվում է ուժեղ հակաօքսիդանտ , չեզոքացնում է ազատ ռադիկալների ազդեցությունը , ունի հակաայտուցային ազդեցություն և նվազեցնում է մազանոթների թափանցելիությունը: Նրանք ունեն պաշտպանիչ ազդեցություն արյան անոթների վրա, նվազեցնում են մազանոթային փխրունությունը և դրական ազդեցություն ունենալով դիաբետիկ ռետինոպաթիայի  անոթային ախտահարումների ժամանակ : Կայունացնում է շարակցական հյուսվածքը, կարգավորելով ներակնային հեղուկի արտահոսքը ՝ գլաուկոմայի և ներակնային ճնշման դեպքում: Նրա բաղադրության մեջ մտնող բետա կարոտինը կանխում է աչքի լորձաթաղանթի չորությունը ՝ համարգչի մոտ լարված  աշխատելու ժամանակ : Դրսևորում է հակաբորբոքային և հակամիկրոբային ազդեցություն:

 

L-տաուրին-մասնակցում է լուսային իմպուլսների փոխանցմանը, խթանում է աչքի հյուսվածքների ռեգեներացիան և  նյութափոխանակությունը: Նպաստում է բջջի թաղանթի  ֆունկցիայի  կարգավորմանը և  աչքի էներգետիկ փոխանակության  գործընթացների ակտիվացմանը:

 

Զեաքսանտին -Դրսևորում  է հակաօքսիդանտային ակտիվություն, վերացնում և խոչընդոտում է պերօքսիդային միացությունների առաջացումը ,որոնք  կուտակվում են  օրգանիզմում , պաշտպանում է աչքի ոսպնյակը տարիքային ճնշումից և կատարակտայի առաջացումից , ինչպես նաև առկա է մարդու ցանցաթաղանթի դեղին բծում, որտեղ

պոտենցիալ ֆոտոտոքսիկ կապույտ  և մանուշակագույն լույսերի համար իրականացնում է բնական ֆիլտրի դեր , ճառագայթման դեպքում խոչընդոտելով ազատ ռադիկալների առաջացումը :Այն արտադրվում է աչքի հյուսվածքում լյուտեինից :

 

Լյուտեին- ուժեղ հակաօքսիդանտ, կուտակվում է ցանցաթաղանթում (լույսի համար թափանցելի  նյարդային համակարգի միակ մասը), հիմնականում դեղին բծում, որը գտնվում է ցանցաթաղանթի կենտրոնում:Շնորհիվ իր բնական հատկության ՝ արգելակումը լույսի փնջի  տեսողության համար վնասակար մասը , լյուտեինը , կուտակվելով ցանցաթաղանթում , պաշտպանում է այն ՈՒՄ ճառագայթների վնասակար ազդեցությունից:  Կանխում է ոսպնյակի պղտորումը, ցանցաթաղանթի վնասումը, նվազեցնում է լիպոֆուսցին պիգմենտի ձևավորումը և  կուտակումը, որի հետ կապված է ցանցաթաղանթի տարիքային դիստրոֆիայի զարգացումը:

 

Օգտակար տեղեկություններ

 

Մեր ժամանակներում վատ տեսողությունը գրեթե սովորական երևույթ է, ընդ որում ՝ տարեցտարի աշխարհում տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց թիվն աճում է ։  Դա բացատրվում է արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններով, սննդակարգում վիտամինների և  բնական հակաօքսիդանտների անբավարարությամբ, տեսողության օրգանների վրա բարձր ծանրաբեռնվածությամբ, ուղեկցող հիվանդությունների բարդություններով , ինչպես նաև  տարիքային բնական փոփոխություններով:

 

Դուք կարող եք հոգ տանել տեսողության մասին տարբեր ձևերով: Կարելի է երկար դիմանալ աչքերում անհարմարությանը  և հոգնածությանը , իսկ հետո ձեռքով անելով , համաձայնել կրելու անհարմար ակնոցներ և կոնտակտային լոնզաներ :

 

Դրա հետ մեկտեղ, հնուց ի վեր նկատվել է, որ տեսողության հետ կապված խնդիրները կարելի է կանխարգելել  կամ վերացնել դեղաբույսերի, մի շարք օգտակար հանանյութերի  և վիտամինների պարունակությամբ մասնագիտացված կենսաբանորեն ակտիվ հավելումների միջոցով:

Ազատվել Ձեզ տեսողության հետ կապված խնդիրներից, կօգնի Վիզիֆորտը :

 

Բացի բուժական դեղաբույսերի և մրգերի մզվածքներից, որոնք բարելավում են միկրոցիրկուլյացիան, անոթների առաձգականությունն ու խտությունը, կոմպլեքս Վիզիֆորտը    պարունակում է վիտամինների, հակաօքսիդանտների հարուստ գամմա, կարևորագույն ամինաթթուներ և միկրոտարրեր, որոնք չափազանց անհրաժեշտ են աչքերի համար ։

ՎԻԶԻՖՈՐՏ
previous product

ՆՈՆ ՍԹՐԵՍ ՖՈՐՏԵ

previous product
next product

ՄԵԳԱՍՊԵՐՄԻՆ ՏՐԻՕ ԻՔՍ